Շատերը հիմա հիանում են մարդկանցով, որոնք բառացիորեն ապրում են ճամպրուկները ձեռքներին եւ ակտիվորեն ճանապարհորդում են, սակայն այդպիսի կյանքն ունի նաեւ իր հակառակ կողմը, գրում է Zee News-ը:
Ճանապարհորդների մոտ խախտվում է ցիրկադային ռիթմը, կարող է առաջանալ անոթների խցանում: բացի այդ, հարազատներից երկար ժամանակով հեռու մնալը վատ է անդրադառնում մարդկանց հոգեկան ինքնազգացողության վրա:
Միաժամանակ, ավելի վաղ կանադացի գիտնականները հրաշք դեղահաբ էին ստեղծել, որն ունակ էր «փոխել» մարդու կենսաբանական ժամացույցը: Այն կազատի մարդկանց քնի հետ կապված խնդիրներից, որոնք կապված են տեղից տեղ մեկնելու, ինչպես նաեւ գիշերային գրաֆիկով աշխատանքի հետ: Նոր դեղամիջոցի գործողությունը հիմնված է լեյկոցիտների սինխրոնացման վրա: Օրգանիզմը վերցնում ու «խաբում է» իր կեսնառիթմին՝ ժամային գոտիները մարդու ներսում փոխվում են, գիշերը դառնում է ցերեկը եւ հակառակը:
Արդեն դեղամիջոցը փորձարկվել է 16 կամավորների վրա: Առաջին տվյալների համաձայն, դեղամիջոցն իսկապես արդյունավետ է:





























