Ընդհանուր առմամբ, Կանադայում կարելի է 17 հազար դոլարով յուրատեսակ տան սեփականատեր դառնալ, որն ունի օդափոխիչ համակարգ, օդորոկիչ եւ անգամ վառարան:

Անսովոր տունը վաճառքի է հանվել Կանադայի Բրիտանական կոլումբիա շրջանում:

Kootenays անվանումով տան սեփականատերը Ստեֆ Վեզերելն է, որն իր տունն անվանում է «փոքրիկ տնակ անիվների վրա», հաղորդում է CBC News պորտալը:

Տունն ունի պորտատիվ զուգարան, սառնարան եւ էլեկտրագեներատոր:

Ստեֆ Վեզերելը փաղաքշաբար այն անվանում է «Բերդի»: Չնայած իր փոքր չափերին, տնակը շատ հարմար է զվարճանքների համար: