Մալիի զինծառայողները գրոհայինների հարձակմանը ենթարկված հյուրանոցում 13 զոհի մարմին են հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է երկրի ՊՆ մամուլի խոսնակ Դիարան Կոնեն, գրում է Associated Press-ը։

Զոհերի թվում կա հյուրանոցի 4 աշխատակից, 2 ահաբեկիչ, 5 զինվորական, ՄԱԿ առաքելության մեկ անդամ։ Եվս մեկ սպանվածի ինքնությունը պարզվում է։ Ինչպես փոխանցում է The Guardian-ը, ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 7 անձ։ Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտի էր դարձել որ Մալիի Սեւարե քաղաքում զինված անձանց կողմից գրավված «Բիբլոս» հյուրանոցն ամբողջովին ազատվել է։