Կուրծքը մեծացրած կանայք երեք անգամ ավելի շատ են ինքնասպան լինում։ Այսպիսին են գիտական հետազոտության արդյունքները, գրում է ТСН-ը։

Այդ կանայք նաեւ հոգեբանական խնդիրներ ունեն։ Նրանք երեք անգամ ավելի շատ են ենթարկվում ալկոհոլից կամ թմրանյութից մահանալու ռիսկին։ Սակայն գիտնականները այդ կանանց մոտ չեն հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղից մահանալու ռիսկեր։

Հետազոտողներն ասում են, որ նման արդյունքները պայմանավորված են այն հանգամանքով, որ կուրծքը մեծացնող կանայք արդեն իսկ հոգեբանական խնդիրներ ունեն ցածր ինքնագնահատականի պատճառով եւ վատ են վերաբերվում սեփական մարմնին։

Նշենք, որ հետազոտողները ուսումնասիրել են 1965-1993թթ. իմպլանտներ տեղադրած 3527 շվեդուհիների պատմությունները եւ նրանց մահվան պատճառները։