Քալիֆորնիայում շնաձուկն իր տպավորիչ հայտնությամվ վախեցրել է ձկնորսներին, որոնք եղել են փոքր մոտորանավակով: Անհավանական ակրոբատիկ համարներով տեսարանը ֆիքսել է ձկնորսներից մեկը: Կադրում երեւում է, թե ինչպես հանկարծակի ջրից դուրս է թռչում շնաձուկը եւ անհավատալի հնարք կատարում: Մի ակնթարթ հետո նա կրկնում է իր հնարքը հենց մոտորանավոկի դիմաց ու դրանով վախեցում ձկնորսներին:
Բարեբախտաբար, շնաձուկը վերջին թռիչքից հետո անհետանում է ջրի տակ, հաղորդում է TCN-ը:




























