Քեմբրիջի համալսարանի գիտնականները ցավի մակարդակը վերահսկելու միջոց են գտել, հաղորդում է novostiua.net-ը։
Նրանց հայտնագործությունը վկայում է այն մասին, որ իրականում գոյություն ունի նյարդային բջիջների եւ ցավի զգացման համար պատասխանատու գեն։ Այդ մասին ասվում է համալսարանի կայքում։ Հետազոտողներն այն եզրակացության են հանգել, որ կան մարդիկ, ովքեր հազվագյուտ անոմալիա ունեն՝ ցավի հանդեպ անզգայականություն։ Դա միլիոնից մեկի մոտ է հանդիպում եւ զարգանում է սաղմնային փուլում։
Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է PRDM12 գենի երկու տարբերակ, որոնք հենց պատճառ են դառնում անոմալիայի համար։ Պարզվել է նաեւ, որ մարդը ցավի հանդեպ անզգայունակ կլինի այն դեպքում միայն, եթե երկու ծնողից էլ ժառանգի տվյալ գենի մի տարբերակ։
Արժե նշել, որ ցավ զգալու կարողությունը շատ կարեւոր է կենդանի օրգանիզմի համար։ Իսկ եթե ճանաչվեն եւ ըմբռնվեն այն գործընթացները, որոնք ընկած են ցավի զգացողության հիմքում, դա շատ կօգնի վերահսկել ցավը։ Այս հայտնագործության շատ կարեւոր կողմերից է այն, որ այս գենի հայտնաբերումը հնարավորություն կտա նոր սերնդի ցավազրկող դեղմիջոցներ մշակել։





























