Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը Ֆրանսիայի «Օսերի» հետ ավարտեց հաղթանակով: Միակ գնդակն արդեն 3-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Կերժակովը, որը ակումբի կազմում հոբելյանական 100 գոլը գրանցեց: Կերժակովն ընդհանուր առմամբ, ակումբներում` «Զենիթում», «Սեւիլիայում» եւ «Դինամոյում» խփել է 134 գնդակ: Եվս 15 անգամ նա աչքի է ընկել Ռուսաստանի ազգային հավաքականում:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին Ֆրանսիայում: