Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 9-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ի մոտակայքում (դեպի Չարենցավան քաղաք) տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Միցուբիշի Իօ» մակնիշի 34 VQ 162 պ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Դ. Հ. ) ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: