Օգոստոսի 17-ին, ժամը 17.20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանի տարածքում երեխա է կորել: Ոստիկանության աշխատակիցների ու տեղի ուժերով իրականացված որոնումներն արդյունք չեն տվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, ժամը 17.25-ին մարզից տեղեկացրել են, որ ոստիկանության աշխատակիցները երեխային հայտնաբերել են առողջարանին հարակից տարածքում: