ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի նոր տնօրեն է նշանակվել Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչությունը։
Առաջին անգամ ռուսական արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը կին է զբաղեցնում։
Զախարովան ՌԴ ԱԳՆ համակարգում աշխատում է 1998թ.-ից։ Նա զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի մամուլի խոսնակի պաշտոնը։ 2011-2015թթ. նա եղել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչի տեղակալը։





























