Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում ոստիկանատան դեմ պայթուցիկ նյութերով լցված մեքենայով հարձակումից հետո դեպի վայր մեկնած ոստիկանության պայթուցիկ նյութերի վնասազերծման եւ փորձագիտական բաժնի աշխատակիցների դեմ անձիք կրակ է բացվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Սուլթանբեյլի ոստիկանատան դեմ գիշերային հարձակումից հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության պայթուցիկ նյութերի վնասազերծման եւ փորձագիտական բաժնի աշխատակիցները եւ սկսել ուսամնասիրությունները։
Ոստիկանական խումբը աշխատանքների իրականացման ժամանակ զինված հարձակման է ենթարկվել։ Ոստիկաններն անմիջապես մտել են բախման մեջ, սակայն փոխհրաձգության ժամանակ սպանվել է ոստիկանության պայթուցիկ նյութերի վնասազերծման եւ փորձագիտական բաժնի պետ Բեյազըթ Չեքենը։




























