Թենիսի Ցինցինատիի մրցաշարում վստահ հաղթանակով մեկնարկեց Դավիթ Նալբանդյանը: Նա 7:5, 6:0 հաշվով առավելության հասավ խորվաթ Իվան Լյուբիչիչի նկատմամբ:
16-րդ համար, ֆրանսիացի Գայել Մոնֆիսը 3:6, 4:6 հաշվով պարտվեց Կոլումբիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Ֆալյեին:
Ավստրալացի Լեյթոն Հյուիթը 6:4, 4:0 հաշվով հաղթեց թայվանցի Լու Են-Հսունեմին: Երկրորդ խաղափուլում թայվանցի մարզիկը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:



























