ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Ըստ բուհերի եւ մասնագիտությունների 2015/2016 ուսումնական տարվա  հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի` Հայաստանի Հանրապետության բուհերին թույլատրվում է ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում: