Գիտնականների կարծիքով, առավել օգտակար է քնել կողքի պառկած: Այդ դիրքով գլխուղեղի կենսագործունեության արդյունքները դուրս են գալիս, ինչը կանխում է հետագայում Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների առաջացումը եւ պաշտպանում նյարդային լարվածությունից:
Նման եզրակացության են եկել գիտնականները՝ հետազոտելով կռծողների գլխուղեղը քնի ժամանակ՝ մագնիսական ռեզոնանսային թերապիայի միջոցով:
Պարզվում է, որ հենց կողքի պառկած քնի դեպքում են գլիմֆատիկ ուղիները ֆիլտրվում ողնուղեղի հեղուկի շրջանառության ժամանակ: Դա նպաստում է, որպեսզի լիմֆատիկ համակարգը ավելի արդյունավետորեն մաքրի ուղիները օրվա ընթացքում կուտակված «ուղեղային թափոններից»:





























