Օգոստոսի 17-ին Ախուրյանի Մայիսյան գյուղում երեք անչափահաս երեխա է տեղափոխվել հիվանդանոց` «մկնդեղային թունավորում» ախտորոշմամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.20-ի սահմաններում, 8-ամյա Սպարտակ Ե.-ն, 3-ամյա Եսայի Ե.-ն եւ 6-ամյա Հակոբ Ա.-ն, Գրիգոր Ե.-ին պատկանող անասնագոմում խաղալիս կերել են մկներին վերացնելու համար դրված թունավոր թխվածքաբլիթներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




























