Նյու յորքում ոստիկանությունը հետաքննում է հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանի խորթ թոռնուհու՝ դերասանուհի Իդենա Հայնսի գազանաբար սպանությունը: Ականատեսներից 65-ամյա Ջորջ Հադակոն պատմել է, որ նախկին սիրեկանն է սպանել աղջկան՝ փորձելով նրա միջից հանել սատանային:

Նրա խոսքով, տղամարդը հարձակվել է 33-ամյա Իդենա Հայնսի վրա՝ բացականչելով. «Չքվիր սատանա, ես վտարում եմ քեզ»: Դրանից հետո նա դանակի մի քանի հարված է հասցրել: «Կնոջ ծայներ լսելով ես զանգահարեցի 911 ծառայություն»,-ասել է Հադակոն:

Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, տեղի ժամանակով 03.00-ի սահմաններում, Նյու Յորքում: Կնոջը տեղափոխել են Հարլեմի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ ստացված վնասվածքներից մահացել է: Ոստիկանները ձերբակալել են 30-ամյա տղամարդուն:

Այլ ականատեսներ պատմել են, որ նախկին բոյֆրենդը դանակով հարվածներ է հասցրել աղջկան այն բանից հետո, երբ նա արդեն կյանքի նշաններ ցույց չէր տալիս: Ոստիկանությունը տղամարդուն հայտնաբերել է աղջկա մարմինի մոտ չկապակցված բացականչություններ անելիս:

Հայնսը Ֆրիմանի հետ արյունակցական կապ չունի: Նա հոլիվուդյան դերասանի առաջին կնոջ՝ Ջանեթ Բրեդշոուի թոռնուհին է: Ջանեթի հետ Ֆրիմանն ամուսնացած է եղել 1967-79 թվականներին: