Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 16-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ «Սամանդ» մակնիշի 86 B 91310 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Մ. Բ.-ին, Հ. Ա.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: