Ռուսական «Ռոսպոտրեբնադզորը» շրջանառությունից հանել է ամերիկյան ալկոհոլային արտադրանքի մի քանի խմբաքանակներ՝ պեստիցիդների ու ֆտալատների չափից ավելի պարունակության պատճառով:
«Սննդամթերքի որակի եւ անվտանգության պետական ստուգումների իրականացման ժամանակ օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել բնակչության սանիտարահամաճարակային վիճակի ոլորտում: Խոսքն ամերիկյան «Գեյզեր Փիք Մերլո»-ի կարմիր անապակ, Crane Lake Moscato սպիտակ քաղցր եւ Gnarly Head Chardonnay սպիտակ կիսաքաղցր գինիների մասին է»,-ասված է հաղորդագրությունում:
Փորձաքննության արդյունքում Gnarly Head Chardonnay գինու մեջ ֆտալատների բարձր պարունակություն է հայտնաբերվել, իսկ «Գեյզեր Փիք Մերլո» եւ Crane Lake Moscato գինիներում՝ ֆտալատների ու պեստիցիդի բիֆենազատի բարձր պարունակություն, որոնք գերազանցում են նորմատիվները:





























