Չինաստանի Տյանցզին քաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 114-ի։ Այս մասին հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
70 մարդ համարվում է անհետ կորած, 698 մարդ բուժման կուրս է անցնում հիվանդանոցներում:
Ներկայումս ճանաչվել են 54 անձանց մարմիններ, որոնցից 39-ը հրշեջներ են, 5-ը՝ ոստիկաններ, 10-ը՝ քաղաքի բնակիչներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պայթյունը տեղի էր ունեցել Չինաստանի արևելքում՝ Տյանցզին նավահանգստաարդյունաբերական քաղաքում՝ «Ժույհայ» ընկերության լոգիստիկ պահեսում, չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 23:30-ին։ Ականատեսների վկայությամբ, պայթյունի ալիքը ջարդել է բնակելի տների ապակիները երկու կիլոմետր շառավղով և վնաս է հասցրել ավելի քան հազար մեքենայի։
Պայթյունից անմիջապես հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, դեպքի վայրում հզոր հրդեհ է բռնկվել։ Xinhua գործակալության հաղորդմամբ, հրդեհից հետո պահեստում ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից ամենահզորի ուժը հավասար է եղել 21 տոննա տրոտիլի։





























