Վաշինգթոնը Պեկինից պահանջել է դադարեցնել չինական գաղտնի գործակալների աշխատանքը, որոնք գաղտնի փորձում են հայրենիք վերադարձնել ԱՄՆ-ում ապրող չինացի ներգաղթյալներին, գրում է The New York Times-ը:
ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ երկրում չինական կառավարական գործակալների առկայությունը մաս է կազմում Պեկինի գլոբալ արշավի` գտնել եւ հայրենադարձել արտասահմանում ապրող չինացի փախստականներին: Պարբերականի աղբյուրների տվյալներով, Բարաք Օբամայի վարչակազմը մասնավորապես դժգոհ է նրանից, որ գործակալները ճնշում են գործադրում հանրահայտ ներգաղթյալների վրա, հաղորդում է «КоммерсантЪ»-ը:
«Ամերիկացի պաշտոնատար անձինք հաղորդել են, որ չինական օրինապահ մարմինների աշխատակիցների գաղտնի գործողությունները մաս են կազմում գլոբալ արշավի` գտնել եւ Չինաստան վերադարձնել այդ երկրից փախած, արտասահմանում ապրող մարդկանց, իսկ առանձին դեպքերում վերադարձնել նաեւ այն միջոցները, որոնք նրանք ձեռք են բերել անօրինական ճանապարհով»,-ասվում է հրապարակման մեջ:





























