Ռուսաստանցիները նշել են, որ սննդամթերքն էլ է թանկացել, բայց ամենից շատ իրենք զգացել են կոմունալ ծառայությունների թանկացումը: Այդ մասին հաղորդում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը: «Քաղաքացիների շրջանում, որոնք գնումներ են կատարում եւ անդորրագրեր վճարում, կոմունալ ծախսերի համար վճարվող գումարի մեծացումը նկատել է 83%-ը»,— ասվում է հաղորդագրությունում: Ռուսաստանցիները կարծում են, որ ընդհանուր առմամբ գների աճը ներկայումս ավելի փոքր է, քան տարեսկզբին:
Ինչ վերաբերում է սպառողական զամբյուղին, նախ եւ առաջ նշում են, որ աճել են մսի (77%) եւ կաթնամթերքի (72%) գները: Ռուսաստանցիների մեծ մասը հաղորդել է, որ աճել են մրգերի եւ բանջարեղենի գները (65%), հացաբուլկեղենինը (66%), ինչպես նաեւ ձավարեղենինն ու մակարոնեղենինը (60%): Բացի այդ, նրանք նշել են, որ բենզինի գինը չի իջնում, իսկ հասարակական փոխադրամիջոցներով երթեւեկելը թանկանում է:





























