Շրի Լանկայում ուժեղացված անվտանգության պայմաններում այսօր՝ օգոստոսի 17-ին, համընդհանուր ընտրություններ են ընթանում: Նախկին նախագահ Մահինդա Ռաջապաքսեն փորձում է վերադառնալ իշխանության, հաղորդում է BBC-ն:
Քաղաքագետները առանձնացնում են երկու հիմնական մրցակիցների. մեկը Ռաջապասկեի «Ազատության միավորված ժողովրդական ալյանս» կուսակցությունն է, մյուսը՝ Միավորված ժողովրդական ճակատը, որը գլխավորում է գործող վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհը:
Վերջերս նախագահ մայտրիպալա Սիրիսենան սկանդալային հայտարարություն էր արել, որ ոչ մի դեպքում Ռաջապասկեին չի նշանակի վարչապե, անգամ եթե վերջինիս կուսակցությունը հաղթի ընտրություններում:
Շրի Լանկայում շուրջ մեկ ամիս տեւած նախընտրական արշավն ընթացել է բռնություններով, որի ընթացքում 4 մարդ է մահացել:
Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն օգոստոսի 18-ին, հաղորդում է «Ռոսբալտը»:





























