Երեւան-Սեւան ավտոճանապարհի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ օգոստոսի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, բախվել են 28-ամյա Գեորգի Ա.-ի BMW, 42-ամյա Գագիկ Ե.-ի «Ֆոլքսվագեն»,  52-ամյա Աշոտ Գ.-ի «Օպել» մակնիշի եւ 28-ամյա Մարիամ Ք.-ի Nissan մակնիշի 34 DV 192 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com–ը:

Ըստ կայքի տեղեկությունների,  նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդ Գերոգի Ա.-ն, ով աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում՝ որպես քննիչ:

Նա վթարից հետո ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ փորձել է փախչել կիսամերկ վիճակում, սակայն ճանապարհային ոստիկանները նրան բռնել են, իսկ հետո նրան քննիչի հանձնարարականով տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: