Գեղարքունիքի մարզի Սեւան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել:
Տեղում իրավիճակը գնահատելու եւ անհետաձգելի բժշկական օգնությունը արագ եւ պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ շտապ օգնության բրիգադներ` Հրազդանի եւ Սեւանի բժշկական կենտրոններից, ինչպես նաեւ նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր:
9 հոգի` տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց:
Այս պահի դրությամբ` նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել:
NEWS.am-ի զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ ավտոբուսը տրամադրել էր ՊՆ-ն: Վթարի մանրամասներին ՊՆ խոսնակը չէր տիրապետում:





























