Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 8 փողոցի տներից մեկում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ իր վրա բենզին լցնելով եւ ինքն իրեն այրելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Շահումյան գյուղի բնակիչ 57-ամյա Գ. Ն.-ի ինքնասպանության փորձը:





























