The Walt Disney կինոընկերությունը հայտարարել է նոր թեմատիկ այգու ստեղծման մասին. այն հիմնված կլինի «Խաղալիքների պատմություն» (Toy Story, 1995) մուլտֆիլմաշարի վրա: «Ուզում ենք, որ այցելուներն իրենց զգան այդ մուլտֆիլմի ներսում», - հայտարարել է ընկերության գեղարվեստական բաժնի պես Քեթի Մագնումը:
«Խաղալիքների պատմություն» թեմատիկ այգին կհայտնվի խոշորագույն զվարճանքի կենտրոն Disney World-ում, որը Օռլանդո քաղաքի մոտակայքում է (Ֆլորիդայի նահանգ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նոր այգին իրենից ներկայացնում է մի հրապարակ, որտեղ տեղադրված են մուլտֆիլմի գլխավոր հերոսի` փոքրիկ տղա Էնդիի խաղալիքները, նշում է The Los Angeles Times թերթը: Հատուկ դեր է հատկացված այլմոլորակայիններին: Այցելուները հնարավորություն կունենան նրանց հետ շրջել թռչող ափսեներով»: Ակնկալվում է, որ այգին կբացվի 2017-ի ամռանը եւ ժամանակային առումով կհամընկնի «Խաղալիքների պատմություն 4 » մուլտֆիլմի թողարկման հետ:





























