Օգոստոսի 16-ին, ժամը 16.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 37-ամյա Էմին Խ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 27-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: