Չարենցավանում ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ գտնվող կինը օգոստոսի 16-ին փորձել է ինքնասպանություն գործել: Մեր տեղեկություններով՝ ոստիկանություն է զանգել մի քաղաքացի եւ հայտնել, թե ոստիկաններ թող գան, թե չէ իրեն կվնասի:

Ոստիկանները շենքի մոտ հայտնաբերել են 36-ամյա կնոջ: Պարզվել է, որ կինը, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, ինքնասպանություն գործելու նպատակով իրենց տանը շեղբով վնասել է ձեռքերի բազուկները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: