Լոռու մարզում 88-ամյա թոշակառուն օգոստոսի 16-ին փորձել է ինքնասպան լինել: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա «ձախ ձեռքի նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է Ալաբերդիի հիվանդանոց:  Թոշակառու տղամարդը ժ.12.30-ի սահմաններում իր տանը, ինքնասպանություն գործելու նպատակով մեկանգամյա օգտագործման սայրով մի քանի անգամ վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: