Ամերիկյան Այդահո նահանգի Սանդփոյնթ քաղաքի բնակիչ Դուգ Հարդերն իր տանն արջ է հայտնաբերել, որի գլուխը մնացել է կատվի համար նախատեսված դռնակում:
Տեսնելով անկոչ հյուրին՝ Հարդերն անմիջապես փրկարար ծառայություն է զանգահարել, սակայն մինչ նրանց ժամանումը արջը կարողացել է ինքնուրույն ազատվել թակարդից եւ փախչել:
The Huffington Post-ի փոխանցմամբ, կենդանին փորձել է կատվի դռնակով տուն մտնել, քանի որ չի կարողացել բացել ապակե դուռը, որով մի քանի օր առաջ արդեն ներս էր թափանցել:
Ըստ Lenta.ru-ի, օգոստոսի 11-ին տանտերը կենդանու այցի մասին չի իմացել, քանի որ արձակուրդում է եղել: Տուն վերադառնալով՝ նա առաջին հարկում արջի հետքեր է տեսել, ինչպես նաեւ նկատել, որ կենդանին թխվածքաբլիթ եւ շոկոլադ է կերել:





























