Եգիպտոսում օգոստոսի 17-ին մահացել է նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի մայրը։ Այդ կապակցությամբ աս-Սիսին անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը Ռուսաստան։ Նա ծրագրում էր Մոսկվա ժամանել օգոստոսի վերջին։
Նախագահի 80-ամյա մայրը մահացել էր Հելիոպոլի Գալա ռազմական հիվանդանոցում։ Նշենք, որ տարբեր աղբյուրներում կնոջ անունը տարբեր է նշվում։ The Cairo Post-ը, նրան անվանում է Սուադ Իբրահիմ, Wikipedia-ի, CNN-ի եւ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Մալիքա Թիյթանի է։





























