Օգոստոսի 17-ին, ժամը  19.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 2410» 34 CN 626 պ/հ (վարորդի ինքնությունը չի պարզվել) եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 34 SL 275 պ/հ (վարորդ Մ. Կ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետեւանքով հետիոտն` 1990 թ. ծնված Կ. Ս.-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: