Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելի դիմաց տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, «Մերսեդես Վիտո» մակնիշի 95 AC 999 պ/հ (վարորդ՝ 27-ամյա Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Ի. Բ.-ին ավտոմեքենայից դուրս են բերել եւ տեղափոխել Դիլիջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























