Թաիլանդի վարչապետ Պրաուտ Չան-Օչան հայտարարել է կառավարության նոր կազմի ձեւավորման մասին եւ թագավորին թեկնածություններ է ներկայացրել հաստատման համար:
Կառավարությունում վերադասավորությունների մասին լուրը հայտնվել է Բանգկոկում պայթյունի հաջորդ օրը. այդ պայթյունի հետեւանքով 21 մարդ զոհվել է, 123 մարդ էլ` վիրավորվել:
«Ես թեկնածություններ եմ ներկայացրել եւ այժմ թագավորի հավանությանն եմ սպասում», - հաղորդել է վարչապետը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ներկայիս ժամանակավոր կառավարությունը եւ նրա ստեղծած կիսաքաղաքական նախարարների խորհուրդը իշխանության է եկել 2014-ի մայիսին ռազմական հեղաշրջման արդյունքում: Նախարարների ժամանակավոր խորհուրդը խոստացել է 2016 թվին իշխանությունը փոխանցել ընտրված կառավարությանը:





























