Հայաստանում հաստատված է քիմիական, կենսաբանական եւ ռադիոակտիվ աղտոտման պայմաններում փրկարարական աշխատանքների կարգը: Այդ մասին որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության օգոստոսի 18-ի նիստին:
Ինչպես հայտարարել է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Վաչե Տերտերյանը, որոշումը ընդհանուր հրահանգներ է պարունակում` ինժեներական եւ փրկարարական ջոկատների համար, որոնք մեկուսացնում են աղտոտման օջախները եւ տարհանում բնակչությանը:
Որոշման համաձայն, նախատեսված է աղտոտված տարածքի ստուգում, ինչպես նաեւ նմուշների լաբորատոր անալիզ անցկացնել աղտոտումը եւ դրա ծավալը որոշելու համար: Դրանից հետո անհրաժեշտ է այն մեկուսացնել հողակուտակներով (գետնի վրա), լողացող վահաններով կամ փրփուրով (ջրի վրա) կամ այլ անհրաժեշտ միջոցներով: Առավելագույն ջանքերը պիտի կենտրոնացվեն աղտոտման ամենաակտիվ օջախների, ինչպես նաեւ` ջրային ուղիների վրա:
Բնակչության տարհանման համար անհրաժեշտության դեպքում պետք է փոխադրամիջոցներ տրամադրել, ինչպես նաեւ մարդկանց, կենդանիներին եւ տեխնիկան սանիտարական մաքրման ենթարկելուն ծառայող կետեր: Տարհանված քաղաքացիները պիտի ԱԻՆ-ի կողմից ապահովվեն սննդով:





























