Մոսկվայում ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք անօրինական ճանապարհով պատժամիջոցների տակ գտնվող պանիր էին ներկրում Ռուսաստան, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Ձերբակալվել եւ կալանվել է կազմակերպված հանցավոր խմբի չորս անդամ` 29-ից 58 տարեկան: Ոստիկանության տվյալների համաձայն, կասկածյալ քաղաքացիները Ռուսաստանի տարածք անօրինական եղանակով ներկրել եւ իրացրել են 2 միլիարդ ռուբլի ընդհանուր արժողությամբ պատժամիջոցային ցուցակի պանիր:

Կեղծված փաստաթղթերով սննդամթերքը մատակարարվում էր Մոսկովյան շրջանի, Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադյան շրջանի հիպերմարկետներին:

Ռուսաստանի ՔՕ-ի 159-րդ հոդվածի 4-րդ մասով  նախատեսված հանցակազմի նշաններով քրեական գործ է հարուցվել` կազմակերպված խմբի կողմից իրականացված առանձնահատուկ խոշոր չափի խարդախություն: