Երեւանում այսօր՝ օգոստոսի 18-ի առավոտյան, 25-ամյա Վլադիմիր Կարապետյանին կացնահարած հանցագործը կամ հանցագործները դեպքի վայրում չեն թողել հանցագործության գործիքը: NEWS.am-ի տեղեկություններով՝ հարվածը եղել է գլխի հատվածում, երիտասարդը տեղում մահացել է:

Մուտքում որեւէ տեսախցիկ չի եղել, որը կարող է արձանագրած լինել մարդկանց ելումուտը:

Նշենք, որ Վլադիմիրն ամուսնացած չէր, ապրում էր մոր եւ եղբոր հետ: Նա չէր աշխատում:

Որդու դին հայտնաբերել է մայրը, ով անմիջապես ահազանգել է ոստիկանություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում այսօր՝ օգոստոսի 18-ին, սարսափելի սպանություն է եղել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Դեպքի առթիվ  արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: