Շիրակի մարզի Առափ գյուղի տներից մեկում, օգոստոսի 17-ին  67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ իր տանը հանկարծամահ է եղել Զարզանդ Թ.-ն:

Արտաքին զննությամբ դիակի վրա աչքերի շրջանում հայտնաբերվել են կապտավուն հետքեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում: