Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Մամիկոնյանց եւ Տիգրանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Սամվել Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: