Սահմանադրության նոր նախագիծն ամենայն հավանականությամբ արդեն սեպտեմբերին կդրվի քննարկման Ազգային ժողովում: Այս մասին NEWS.am_ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Կարծում եմ՝ Հանրապետության նախագահն առաջիկա օրերին կստորագրի նախագիծը եւ կուղարկի Ազգային ժողով: Չի բացառվում, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային արդեն սկսվեն քննարկումները»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ աշնանային նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխներն արդեն հրապարակվել են: Նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին: