Փետրվարից հետո առաջին անգամ Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը հասել է 73 ռուբլու: Առավոտյան այն աճել է 42 կոպեկով:
Դոլարի փոխարժեքն աճել է 29 կոպեկով եւ այժմ կազմում է 65,8 ռուբլի:
Փորձագետները ռուբլու արժեզրկումը նախկինի պես կապում են նավթի գների անկման հետ: Այսպես, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն արդեն 48,41 դոլար է, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Իսկ նավթն, իր հերթին, էժանանում է Իրանից նավթի արտահանման մեծացման սպասումների ֆոնին:




























