Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի գնացել եւ չի պատրաստվում գնալ Մոնակո: Այս մասին օգոստոսի 18-ին Բեգլարյանը հայտարարեց լրագրողներին՝ պատասխանելով տարածված լուրերի մասին հարցին, թե պատրաստվում է մեկնել Մոնակո՝ մասնակցելու ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձին:

«Ես ընդհանրապես Մոնակոյում չեմ եղել: Այդ պատճառով նա, ով նման լուրեր է տարածում, կանխամտածված ստում է»,- ասաց Բեգլարյանը:

Պատասխանելով հարցին, արդյո՞ք դա նշանակում է, որ ներկա չի գտնվելու Կարապետյանի տարեդարձին, Բեգլարյանը նշեց. «Անպայման մասնակցելու եմ, բայց դա Մոնակոյում չի լինելու»: