Ճարպակալումը լուրջ խնդիր է դարձել հուղարկավորությունների կազմակերպմամբ զբաղվող շոտլանդացի կազմակերպությունների համար: Այս մասին հայտարարել են երկրի արարողակարգային ոլորտի ներկայացուցիչները:

Վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ թվով դագաղներ չեն անցնում դիակիզարանների դռներով: Ըստ Metro-ի, մահացածներին այրելու անհնարինության պատճառով ստիպված են լինում նրանց հողին հանձնել:

Ծիսակարգային ընկերությունների տնօրենների Ազգային ասոցիացիայի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ավելորդ քաշ ունեցողների պատճառով մեծ դագաղների թիվն ամեն տարի աճում է:

Շոտլանդիայի առողջապահության նախարարության տվյալներով, բնակչության 27.1%-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ 65%-ն ավելորդ քաշ ունի: Մեծ Բրիտանիայի այլ հատվածներում՝ Անգլիայում եւ Ուելսում, այդ ցուցանիշը, համապատասխանաբար, 62 եւ 58% է: