Ուֆայի ծննդաբերական կլինիկաներից մեկում վիրահատական եւ ծննդաբերական մասնաշենքերը տեսահսկման խցիկներ է ունեցել: Դրանց գոյության մասին հայտնի է դարձել բուժհաստատություն քննիչների այցից հետո: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա - Ուֆա»-ն:
Պարզվել է, որ ծննդատան ղեկավարությունն այցելուներին չի տեղեկացրել, որ նրանց ծննդաբերությունն ու վիրահատությունը տեսագրվում է: Սկանդալ է բարձրացել այն բանից հետո, երբ ծննդաբերող կանանցից մեկը նկատել է թաքնված տեսախցիկը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոցի ղեկավարությունը դրանք տեղադրելու թույլտվություն չի տվել: «ԿՊ»-ի թղթակիցը պարզել է, որ 2015 թվականի գարնանը բազմաթիվ ծնողներ բողոքել են ծննդատան դեմ, որոնց երեխաները մահացել են ծննդաբերության ժամանակ: Այդպիսի դեպքերը տասնյակի են հասել:
Ուֆացիները կարծում են, որ նորածինների մահվան մեջ կարող են բժիշկները մեղավոր լինել: Քննիչ առգրաված տեսագրությունները կարող են օգնել մանկական մահացության դեպքերի հետաքննության ժամանակ:





























