Կալիֆորնիայի բնակիչ Փեթ Ռայթը նահանգում հանրաքվե անցկացնելու նպատակով ստորագրահավաք սկսելու իրավունք է ձեռք բերել, որի նպատակն օրենքով աքիսներին որպես ընտանի կենդանի պահելու իրավունք ստանալն է: Ներկայում նա երեք անօրինական աքիս է պահում՝ Թայգերին, Բեյլիին եւ Ջեթրոյին:
Աքիս պահելն արգելված է ամերիկյան երկու նահանգներում՝ Կալիֆորնիայում եւ Հավայան կղզիներում: Ռայթը նույնիսկ աքիսների իրավունքների պաշտպանության կազմակերպություն է ստեղծել՝ Ferrets Anonymous անունով: Մի անգամ հոբբին Ռայթին նույնիսկ բանտ է հասցնել, երբ նրա աքիսներից մեկը զբոսայգում ճանկել է մի երեխայի: Կենդանու արարքը տիրոջը 3 ամիս ժամկետով ազատազրկում է արժեցել:
NEWSru.com-ը, վկայակոչելով Reuters-ին, գրում է, որ աքիսները Կալիֆորնիայում օրենքից դուրս են հայտարարվել դեռեւս 1930-ականներին՝ անվտանգության նկատառումներով (կենդանիները կծում են), սանիտարիայի եւ մտավախությունների պատճառով, որ նրանք կարող են բազմանալ եւ խախտել նահանգի էկոհամակարգը:





























