Շոտլանդական Լանարքշիր քաղաքում հեռախոսի մեխանիկական շտկման գործառույթի պատճառով 21-ամյա Լաուրան ծննդյան տարեդարձին կույր աղջկա պատկերով տորթ է ստացել:
Հոբելյարի մայրը՝ Մեգգի Սեջին, տորթ է պատվիրել, որի վրա պետք է շիկահեր աղջկա ֆիգուր լիներ: Այդ մասին մայրը հրուշակագործին հաղորդագրություն է թողել: Սակայն հեռախոսի մեխանիկական շտկումը blonde (շիկահեր) բառը փոխարինել է blind (կույր) բառով:
Ըստ The Daily Mail-, սխալը բացահայտվել է, երբ տորթը տուն են բերել: Այն զարդարել է սեւահեր կույր աղջիկը, ձեռքին՝ ճերմակ փայտ: Լաուրային եւ նրա ընտանիքի անդամներին, սակայն, տորթը դուր է եկել:





























