ԱՄՆ-ը 7,6 մլն դոլար արժողությամբ դաշտային հոսպիտալ է փոխանցել Ուկրաինայի բանակին, որը նախատեսված է 3 հազար վիրավորի համար:

Կիեւում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ փոխանցումը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, Ժիտոմիրում, ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի ներկայությամբ:

EMEDS (բժշկական աջակցության համաճարակային համակարգ) հոսպիտալում կարող են աշխատել 30 բժիշկներ եւ այլ բուժաշխատողներ: Հոսպիտալը կարող է ավտոնոմ ռեժիմով (առանց մատակարարման) աշխատել մինչեւ 10 օր:

Բացի այդ, ԱՄՆ-ը մեկամսյա դասընթացներ կանցկացնի ուկրաինացի բժիշկների համար՝ հոսպիտալի արդյունավետ օգտագործման նպատակով, հաղորդում է NEWSru.com-ը: