Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը դեռեւս չի ստացել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է նախագծի քննարկմանը մոտ կանգնած աղբյուրը:
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ավելի վաղ հայտարարել է, որ ռուսական կողմին «Թուրքական հոսք»-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ է ուղարկել:
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է տարեկան 63 մլրդ խմ հզորությամբ գազատար Ռուսաստանից Թուրքիա՝ Սեւ ծովի հատակով: Ենթադրվում է, որ այն բաղկացած կլինի 4 ճյուղերից՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խմ հզորությամբ:




























