Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը, երկարաձգում է ս.թ. հուլիսի 14 - օգոստոսի 14-ը հայտարարված լրագրողական մրցույթի ժամկետները:

Ինչպես հայտնում են «Հարավային Կովկասում եվրոպական չափանիշներին օրենսդրության մոտարկման» ծրագրի հայաստանյան գրասենյակից, մրցույթը հայտարարվել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրների իրավական լուսաբանման համար:

Մրցույթին մասնակցելու  համար  հայտերը  հնարավոր է  ներկայացնել  մինչեւ սեպտեմբերի 14-ը ներառյալ՝ գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00 կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 540981, 589498 հեռախոսահամարներով: