Հայաստանի տարածքում, օգոստոսի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-24-ին կնվազի 7-9, արեւելյան շրջաններում` 9-11 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +38+40։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35,
Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35,
Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +29+34,
Տավուշում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+39,
Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +38+40,
Արմավիրում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +38+40,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +38+40,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +36+40,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+34,
Արցախում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+36:





























